Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ. ստորագրվել են պայմանագրեր
![](/timthumb.php?src=disc/18-06-24/8099a131191daea4a80bdbb52a5cc1ec.jpg&w=450)
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր: