Իրանն ու Ռուսաստանը շահագրգռված չեն տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությամբ. Կիրիլ Սեմյոնով
Քաղաքագետ, Մերձավորարևելյան հակամարտությունների փորձագետ Կիրիլ Սեմյոնովը Alpha News-ին մեկնաբանել է լուրերը, որ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները դեմ են Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը։
Փորձագետի կարծիքով ՝ Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված չեն, որ ինչ-որ արտատարածաշրջանային ուժեր հաստատվեն Անդրկովկասի տարածքում։
«Իրանի համար անվտանգության խնդիրը հիմնարար նշանակություն ունի։ Նախկինում Իրանին սպառնացող հիմնական վտանգը գալիս էր Ադրբեջանից և Իսրայելի հետ նրա համագործակցությունից, իսկ այժմ Իրանը որոշակի մտահոգություններ ունի Հայաստանի հետ կապված՝ հաշվի առնելով այն կուրսը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով նրա սերտ համագործակցությունը ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ։ Հայաստան են եկել ԿՀՎ-ի և Իրանի համար թշնամական այլ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Դա Իրանի համար ազդանշան է», — ասել է Սեմյոնովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ, որ արտատարածաշրջանային ուժեր հաստատվեն Անդրկովկասի տարածքում։ «Խոսքն առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամների մասին է»,- եզրափակել է Սեմյոնովը։