ՌԴ Ռոստովի շրջանի Ազով քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով նավթային ռեզերվուարներ են բռնկվել
Ռոստովի շրջանի Ազով քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով նավթային ռեզերվուարներ են բռնկվել՝ հայտնել է շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։
Նախնական տվյալով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով՝ հրդեհի մակերեսը կազմել է 3200 քմ, իսկ այրվող վառելիքի ծավալը՝ մոտ 5 հազար խորանարդ մետր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ երեկ հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական անօդաչուներ է որսացել Բելգորոդի, Վորոնեժի և Լիպեցկի շրջաններում: