Աբդուլլահ Օջալանը` բանտարկության 14 տարիներից հետո
Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ դատապարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) լուսանկարը հայտնվել է «Twitter» միկրոբլոգում, այնուհետև տարածվել թուրքական լրատվամիջոցներում: Բան այն է, որ Օջալանի ձերբակալությունից ի վեր (1998թ.) ոչ մի լուսանկար չէր հանրայնացվել: Եվ ահա 14 տարի անց քրդերի առաջնորդի նոր լուսանկարը հասանելի է հանրությանը:
«Հյուրրիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ լուսանկարն արվել է սույն թվականի օգոստոսի 17-ին, երբ Օջալանին տեսակցելու էին գնացել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավորներ Փերվին Բուլդանը և Սելահաթթին Դեմիրթաշը: Օջալանը բանտարկության 14 տարիների ընթացքում նկատելիորեն ծերացել է, ճերմակել և գիրացել: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Լուսանկարի հրապարակումը պատգամավոր Դեմիրթաշը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ:
«Լուսանկարի միջոցով մենք ցանկացել ենք հանրությանը իրազեկել Օջալանի ֆիզիկական կացության և նրա կացարանի պայմանների մասին»: