Բայդենը 50 միլիոն դոլար կծախսի Թրամփին վարկաբեկելու համար
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը նախատեսել է հունիսի 27-ին կայանալիք դեբաատներից առաջ 50 միլիոն դոլար ծախսել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկող գովազդի համար։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Reuters-ի տվյալներով՝ նախատեսվում է ցուցադրել 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ։ Այն ցուցադրելու են այսօրվանից սկսած՝ այն նահանգներում, որտեղ, ըստ ուսումնասիրությունների, Բայդենի վարկանիշը ավելի ցածր է, քան Թրամփինը։
ԱՄՆ գործող նախագահի քարոզարշավի համար նաև կարգախոս են մշակել, որում համեմատում են Բայդենին ու Թրամփին։ Այն այսպես է հնչում․ «Սա ընտրություն է միայն իր մասին մտածող դատապարտված հանցագործի և նախագահի միջև, ով պայքարում է քո ընտանիքի համար»: