Այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին. Թագուհի Թովմասյան
ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցել ընդդիմադիր պատգամավորներից Թագուհի Թովմասյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր փոխվելու. հայրենիք հանձնող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն վաղուց էր հայտարարել, որ նիստը տապալելու է: Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ:
Մեկ շաբաթ առաջ ստորագրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Փաշինյանի անվստահության ուղերձի նախագիծը և նիստը կյանքի կոչելու համար, բայց ԱԺ մեծամասնությունը տապալեց և տապալելու է բոլոր նիստերը և նախաձեռնությունները, որը Փաշինյանի իշխանության համար կարող է վտանգ լինել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով այսօր 18։30-ին ընդդիմությունը նիստ էր հրավիրել։
ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից ոչ մեկը նիստին չի ներկայացել: Օրենքով ևս 4 ժամ կա քվորում ապահովելու համար, բայց պարզ է, որ 4 ժամում ՔՊ դիրքորոշումը չի փոխվի։