Փաշինյանը հետևել է Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է այցը Սյունիքի մարզում:
«Հետևեցի Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը:
Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը։