Երևան, 22.Նոյեմբեր.2024, 00:00 |
Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ...

Շրջադարձի ռիսկ կա. գների աճը կանգնել է

168.am-ը գրում է․ Երևանում բնակարանների գների աճն ապրիլին կանգ է առել։ Նախորդ ամսվա համեմատ՝ որևէ տեղաշարժ չի արձանագրվել։ Գները մնացել են անփոփոխ։
Խոսքը միջին գների մասին է, ինչը, բնականաբար, մայրաքաղաքի տարբեր հատվածներում ու վարչական շրջաններում տարբեր կերպ է արտահայտվել։

Որոշ տեղերում գները շարունակել են բարձրանալ, որոշ տեղերում՝ նվազել։

Այդպիսի դրսևորումներից հետո ընդհանուր շուկայի գնային իրավիճակը մնացել է անփոփոխ։
Դրանով հանդերձ, այս պահին դժվար է միանշանակ ասել, թե ինչպես իրեն կպահի շուկան առաջիկայում։

Գները կարճաժամկետ այս կայունացումից հետո կարող են շարժվել՝ ինչպես նվազման, այնպես էլ՝ հետագա աճի ուղղություններով։ Հավանականությունը երկու ուղղություններով էլ առկա է։ Մեծ է շուկայի անորոշությունը։

«Թեև վերջին ժամանակաշրջանում կա որոշակի շարունակական ակտիվություն, ես կարծում եմ, որ շուկայի հագեցվածության մակարդակը բավականին բարձր է, շուկան մի կետում է, որ անորոշությունը շատ մեծ է։

Ժամանակին տեսնում էինք, որ շուկան շարունակական, գծային կամ ոչ գծային աճի փուլում է, հիմա այդ տենդենցները, ըստ էության, չկան։ Շրջադարձի ռիսկ կա»,- անդրադառնալով անշարժ գույքի շուկայի հնարավոր միտումներին՝ օրերս այսպիսի կարծիք հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ենթադրվում է, որ Կենտրոնական բանկի նախագահի ասած՝ շրջադարձի ռիսկը վերաբերում է գներին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին անշարժ գույքի գները, հայտնի պատճառներով, մասնավորապես՝ հիփոթեքային վարկավորման ժամանակ եկամտային հարկի հետվերադարձի ծրագրի արդյունքում, տարօրինակ, երբեմն անտրամաբանական ակտիվություն են դրսևորել. Դրանք էապես բարձրացել են և այսօր էլ գտնվում են գերարժևորված վիճակում։

Ինչ-որ պահից սկսած՝ թանկացումների տենդը, բնականաբար, պիտի դադարի։

Եկե՞լ է այդ ժամանակը, թե՞ ոչ, կերևա առաջիկա մի քանի ամիսներին։

Նախորդ մի քանի տարիներին իրականացվող համատարած բնակարանային շինարարության հետևանքով, մայրաքաղաքի բնակարանային շուկայի հագեցվածությունն աստիճանաբար ավելանում է՝ շահագործման հանձնվող բնակելի շենքերին զուգահեռ։ Որքան ավելանում է հագեցվածությունը, այնքան մեծանում է գների շրջադարձի ռիսկը։

Դա կարող է ակտիվանալ տնտեսական բարձր աճերի թուլացման, տնտեսության ոչ ներառականության, մարդկանց եկամուտների տեղաշարժերի հետևանքով։ Նման միտումներ արդեն կան։ Մասնավորապես աշխատավարձերի աճի նախկին բարձր տեմպը գնալով թուլանում է։ Տնտեսության որոշ ճյուղերում, որոնք վերջին տարիներին էական ազդեցություն են ունեցել բնակարանային շուկայի ակտիվության, նաև գների բարձրացման վրա, նույնիսկ աշխատավարձերի նվազում է նկատվում։ Արտադրության ծավալներն ու աշխատատեղերն են կրճատվում։

Տնտեսության մեջ ու աշխատավարձի շուկայում դրսևորվող այս միտումները խորանալու պարագայում՝ կարող են խնդիրներ ստեղծել անշարժ գույքի շուկայում, որքան էլ Կենտրոնական բանկում լավատես են։ Կարծում են, որ հիփոթեքային վարկերից ածանցվող ռիսկերն էական չեն, տնային տնտեսությունները նորմալ սպասարկում են իրենց ստանձնած պարտավորությունները։

Եթե նույնիսկ համարենք, որ այս պահին այդպես է, փաստ է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկն իրենց քաղաքականությամբ այստեղ երկարաժամկետ մեծ ռիսկ են կուտակել, ինչը ցանկացած ժամանակ կարող է դրսևորվել։ Դեռ վաղ է ասել, բայց մայրաքաղաքի բնակարանային շուկայում ապրիլին արձանագրված գների կայունացումը կարող է նաև դրա սկիզբը լինելը։

Ոչինչ հնարավոր չէ բացառել։ Ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությամբ կշարժվի շուկան։

Ապրիլին մայրաքաղաքի տարբեր հատվածներում անշարժ գույքի կադաստրի կոմիտեն բնակարանների գուցե ոչ մեծ, բայց էժանացում է դիտարկել։

Գները նվազել են Արաբկիրում. մեկ ամում 2,5 հազար դրամով՝ յուրաքանչյուր քառակուսու համար։

Եթե մինչ այդ միջին գինն Արաբկիրում, ըստ կադաստրի կոմիտեի, 637,5 հազար դրամ էր, ապրիլին դարձել է 635 հազար դրամ։

Գնանկումը մեծ է եղել հատկապես Արաբկիրի չորրորդ գոտում, որտեղ մեկ ամսում գները 7 հազար դրամով նվազել են՝ 627 հազարից դառնալով 620 հազար։ Հինգերորդ գոտում նվազումը կազմել է շուրջ 5 հազար դրամ։

Նոր Նորքում ևս ապրիլին բնակարաններն էժանացել են։ Միջին գինն ապրիլին նվազել է 2,1 հազար դրամով՝ 393,2 հազարից դառնալով 391,1 հազար։

Եթե մայրաքաղաքի այս վարչական շրջանի ամենաթանկ գոտում գները մնացել են անփոփոխ, ապա համեմատաբար ավելի էժան հատվածներում գնանկում է արձանագրվել։

Մեկ ամսում բնակարանների միջին գինը Դավիթաշենում նվազել է 2,4 հազար դրամով։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, նվազումից հետո այն կազմել է 469,1 հազար դրամ։

Ավանում ևս բնակարանների էժանացում է գրանցվել, բայց համեմատաբար ավելի քիչ. յուրաքանչյուր քառակուսու հաշվով միջին գինը նվազել է հազար դրամով։

Մյուս վարչական շրջաններում գների բարձրացումն այս կամ այն չափով պահպանվել է։ Թեև այնպիսին չի եղել, որ ազդի ընդհանուր շուկայի գնային պատկերի վրա՝ հետագա թանկացման տեսքով։ Սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում։ Անորոշությունները չափազանց շատ են ու կապված չեն միայն զուտ տնտեսական պրոցեսների հետ։ Անշարժ գույքի շուկայի վրա էական ազդեցություն է ունենում քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը։

Վերջին մի քանի տարիներին արհեստականորեն խթանել են բնակարանային շինարարությունն ու բնակարանային շուկայի թանկացումը՝ ձևավորելով ռիսկերի բավական մեծ շղթա։ Այդ շղթան մշտապես գտնվում է պրկված վիճակում ու ցանկացած պահի կարող է կտրվել։

Այս թեմայով

Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan