«Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով
Հավաքական Արևմուտքի երկրներն անխոնջ սրում են լարվածությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն ասել է, որ վտանգը մեծ է, մենք տեսնում ենք, թե ինչպես են հավաքական Արևմուտքի երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եվրոպական այլ երկրներ, սրում լարվածությունը, հրահրում լարվածություն և մտնում էսկալացիայի նոր ու նոր փուլեր։ Իհարկե, այս ամենը չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի պատասխանի»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ ասել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի խորհրդաժողովում խաղաղություն չի քննարկվի։
«Բուն շվեյցարական համաժողովում խաղաղության մասին խոսք չի լինի, խաղաղ կարգավորման որոնումներ չեն լինի։ Հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- ընդգծեց նա։