«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում եղել է նաև Քաջարան քաղաքում։
Մինչև շրջայցը նա շփվել է բնակիչների հետ։ Այդ ժամանակ քաջարանցի մի կին մոտեցել է Փաշինյանին ու ասել․
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ»։
Փաշինյանն այցի մասին գրել է ֆեյսբուքի էջում ու տեսանյութ հրապարակել․
«Քաջարանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում 240 մլն դրամ ընդհանուր արժեքով վերակառուցվում են պուրակներ, մարզահրապարակ և խաղահրապարակ:
Կառավարության մասնաբաժինը 50 տոկոս է՝ 120մլն դրամ։
Քաջարանի Տերյան փողոցի մարզահրապարակի արժեքը 45.3 մլն դրամ է»: