«Ինտերի» նախագահը հաստատել է՝ Լաուտարո Մարտինեսը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ
Միլանի «Ինտերի» նախագահ Բեպպե Մարոտան ասել է, թե երբ ակումբը կհայտարարի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ակումբը կերկարաձգի հարձակվողի հետ պայմանագիրը մինչև 2029 թվականը։
«Մենք ուշադիր ենք ամեն ինչի նկատմամբ։ Գլխավորն այն է, որ յուրաքանչյուր խաղացող ակումբին պատկանելու ուժեղ զգացում ունենա, որպեսզի նրանք ցանկանան իրենց փորձը շարունակել մեզ հետ։ Մեզ մոտ իրավիճակը հանգիստ է. չունենք խաղացողներ, որոնք ցանկանում են հիմա հեռանալ:
Լաուտարոյի հետ պայմանագրի երկարաձգումը գրեթե ավարտված է. մնացել է միայն նրա ստորագրությունը: Հեշտ չէ, քանի որ նա այժմ Արգենտինայի հավաքականում է: Բայց պայմանագրով նախատեսված մնացած բոլոր աշխատանքներն արդեն կատարված են: Շուտով պայմանագիրը կստորագրվի»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում TMW Radio-ն։
Լաուտարոն հանդես է գալիս իտալական ակումբում 2018 թվականի ամառվանից: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը արգենտինացի հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։
Աղբյուր ArmSport.am