Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնել է նրա շահերի պաշտպան, փաստաբան Բենիկ Գալստյանը:
Վերջինը որոշումը գնահատել է ապօրինի՝ հավելելով, որ այն բողոքարկվելու է:
Վարդանյանը մեղադրվում է հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու համար, ինչը, ըստ փաստաբանի, չունի փաստական որևէ փաստական ապացույց: Ըստ Գալստյանի` միայն ձայնագրություն է, որով չի ապացուցվում, որ Գերասիմ Վարդանյանը ինչ-որ գումար է տվել ինչ-որ անձանց` հավաքին մասնակցելու համար: