Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, հենապատերի վերանորոգման աշխատանքներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը»,- Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին Կապանում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը, որը վարել էր վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։