Նոր գաղափարախոսությունը հանրության մեջ դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է, որ ներդրվել է նոր գաղափարախոսություն՝ իրական Հայաստանի մասին։
«Իմ գնահատականը այն է և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալի մասին է, որ մենք՝ բոլորս, ՀՀ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները, ՀՀ պետական ինստիտուտները պետք է կենտրոնանան ահա այս Հայաստանի կարիքների վրա (ցույց է տալիս քարտեզ)։ Այսինքն մեր գործունեության նպատակը, նպատակակետը, իմաստն ու բովանդակությունը պետք է լինի, կենտրոնանա այս Հայաստանի կարիքների վրա»,-նշել է նա։
Ըստ վարչապետի՝ դա առաջին հայեցակարգային արձանագրումն է, որից բխում են գործողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։