Բաղրամյան պողոտայում ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվեցին
Նաիրիի, Աշտարակի, Մասիսի և Էրեբունու ՁՊՎ-ներում պահվող քաղաքացիները, որոնց Բաղրամյան պողոտայում ձերբակալել էին՝ ազատ արձակվեցին։
Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) ևս ազատ արձակվեց Էրեբունու ՁՊՎ-ից։
Պատգամավորները և քաղաքացիները դիմավորելու էին գնացել ՁՊՎ-ներից դուրս եկող քաղաքացիներին։