«GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Այսօր «gg» ընկերության գրասենյակում խուզարկության ընթացքում պարզվեց, որ այս ընկերության նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռեւս նախորդ տարվանից: Սա ամենեւին զարմանալի չէ, քանի որ gg հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը իր հակաիշխանական հայացքներով վաղուց էր հայտնի:
«gg» ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը»: