Դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ 2 ամիս ժամանակով կալանավորվեց ՀՅԴ-ական Վահե Դանիելյանը
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է․
«Ինչպես և սպասվում էր ՝ Մասիս Մելքոնյանը 2 ամիս ժամանակով կալանավորեց ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանին, ինչ որ մեկի կողմից, ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի տեղ կատարած ձայնագրության գործով։
Զարմացե՞լ եմ, իհարկե ոչ, բա էդ անձն ուրիշ ինչի համար է նշանակվել։ Զարմացել է քրեական դատավարությունն ու պատմուճանը»։