GG-ի գրասենյակի խուզարկությամբ նաև ցանկանում են կոչ անել մյուս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտահայտումից. փաստաբան
GG-ի գրասենյակում խուզարկությունն իրականցվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով GG-ի գրասենյակում խուզարկությունն՝ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ գրասենյակից առգրավել են գրեթե բոլոր համակարգիչները. դրանց բացակայության պատճառով կազմակերպությունը չի կարող շարունակել աշխատանքը:
«Խուզարկությունը իրականացվում էր քրեական վարույթի շրջանակում, որն իրենց ասելով, նախաձեռնվել էր դեռևս նախորդ տարի: Սակայն ես սա համարում եմ քաղաքական հետապնդում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կազմակերպության հիմնադիրը երեկ գրառում էր կատարել և հայտնել իր քաղաքական դիրքորոշումը: Դրանից հետո արշավ սկսվեց նրա դեմ, սկսեցին կոչ անել քաղաքացիներին չօգտվել GG-ի ծառայություններից:
Կարծում եմ՝ սրանով նաև ցանկանում են կոչ անել մյուս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտահայտումից: Սա չի կարող պատահականություն լինել՝ հատկապես, որ խուզարկությունն իրականացվում է շաբաթ օրը»,- ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը: