Գերասիմ Վարդանյանին ձերբակալման որոշում կա
Քիչ առաջ ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայացավ Երևան քաղաքի ՔԿ։
ՔԿ-ում նրան են մոտեցել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ և հայտնել որ որոշում կա Գերասիմ Վարդանյանի ձերբակալման մասին, այս մասին հայտնում են «Ազգային Ճակատ»-ից։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը արձանագրել է, որ մոտեցած աշխատակիցներից բացի փողոցում նրան էին սպասում նաև ոստիկանության մեքենայի մեջ նստած դիմակավորված անձիք, որոնք տեսախցիկները տեսնելուն պես արագ հեռանում են փողոցից։
Այս պահին Գերասիմ Վարդանյանը փաստաբան Բենիկ Գալստյանի հետ մեկնում է ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժին։