Խուզարկում են GG ընկերության գրասենյակը. փաստաբան
Այս պահին խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ես և փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեկնում ենք այնտեղ: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»,- գրել է նա:
Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաստատապես պնդում եմ, որ իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը»: