Գերմանիա-Շոտլանդիա. Ֆյուլկրուգը խփեց տանտերերի 4-րդ գոլը
Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը գոլի հեղինակ է դարձել Շոտլանդիայի հետ Եվրո-2024-ի մեկնարկային խաղը: 68-րդ րոպեին խփած փայլուն գոլի շնորհիվ 31-ամյա ֆուտբոլիստը հաշիվը դարձրել է 4:0:
Նշենք՝ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ բացման խաղում նվազագույնը 4 գոլ է գրանցվում:
Նիկլաս Ֆյուլկրուգը 10 րոպե անց ևս մեկ գոլ է ուղարկել մրցակցի դարպասը, սակայն խաղից դուրս իրավիճակի պատճառով գոլը չի արձանագրվել:
Ավելի վաղ՝ 10-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացել էր Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։ 19-րդ րոպեին թիմի առավելությունը կրկնապատկել էր կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ 45-րդ րոպեին շոտլանդացիների պաշտպան Ռայան Պորտեուսը ուղիղ կարմիր քարտ էր ստացել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի նկատմամբ խախտման համար: 45+1-ին րոպեին Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը խփել էր իր թիմի երրորդ գոլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Աղբյուր ArmSport.am