Պուտինի առաջարկները սխալ է անվանել «վերջնագիր»․ Պեսկովն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկները սխալ է անվանել «վերջնագիր»:
«Դա խաղաղ նախաձեռնություն է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վոլոդիմիր Զելենսկու խոսքը, որն ավելի վաղ նշել էր, թե այդ առաջարկները ոչնչով չեն տարբերվում Մոսկվայի նախկին պայմաններից։
Կրեմլի խոսնակը նշել է, որ 2022 թվականի գարնանը, երբ խաղաղության պայմանագրի նախագիծ պատրաստվեց, իրավիճակն այլ էր, այժմ այլ է, և դա պետք է հաշվի առնել։ Պեսկովի խոսքով՝ Պուտինի նշած չորս շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն, արդեն Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն են։