ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն արձանագրել
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել։
Ասված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։