Պոդոլյակն արձագանքել է Ռուսաստանի նախագահի առաջ քաշած պայմաններին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է կրակը դադարեցնելու և Կիևի հետ բանակցությունների սեղան վերադառնալու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պայմանները։
«Ռուսաստանի կողմից խաղաղության նոր առաջարկներ չկան»,- նշել է Պոդոլյակը, հավելել՝ դրանց բովանդակությունը «խիստ վիրավորական է միջազգային իրավունքի համար և խոսում է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության՝ իրողությունները համարժեք գնահատելու անկարողության մասին»։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ այդ առաջարկները ենթադրում են տարածքներից հրաժարում, ինքնիշխանությունից և սուբյեկտայնությունից հրաժարում, Ուկրաինայի անպաշտպան կարգավիճակ՝ դաշինքներից դուրս մնալու տեսքով, և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում։
Պոդոլյակի խոսքով՝ այս առաջարկները նոր չեն։ Նա կոչ է արել լուրջ չընդունել դրանք։