Մատս Հումելսը հեռացել է «Բորուսիա»-ից. պաշտոնական
Կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից», ArmSport.-ի փոխանցմամբ՝ հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Մատսը Մյունխենի «Բավարիայի» սան է։ 35-ամյա պաշտպանը դորտմունդյան թիմի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 13 տարի։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թերզիչը չափազանց դժգոհ էր Հումելսի մեկնաբանություններից, որը Չեմպիոնների լիգայի՝ Մադրիդի «Ռեալի» հետ (0:2) եզրափակիչ խաղի նախօրեին քննադատել էր այն ժամանակվա գլխավոր մարզչին՝ թիմի հիասթափեցնող խաղի պատճառով Գերմանիայի առաջնությունում, որտեղ վերջինս զբաղեցրեց հինգերորդ տեղը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մատս Հումելսը կարող է համալրել իտալական «Միլանը» կամ «Ռոման»: Transfermarkt ինտերնետային պորտալը գերմանացու շուկայական արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: