Հետախուզվողները ներկայացան ոստիկանություն և կալանավորվեցին
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 13-ին բաժին են ներկայացել և ձերբակալվել 37-ամյա Նարեկ Ա.-ն և 43-ամյա Հրանտ Խ.-ն: Նրանք մայիսի 13-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը), 195 (Ֆիզիկական ներգործությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: