Ծանր ֆիզիկական բռնության ենթարկված բոլոր ձերբակալվածները Երևանից հնարավորինս հեռու ՁՊՎ-ներ են տարվել․ Մանուկյան (տեսանյութ)
«Մի բան ակնհայտ է, բոլոր այն ձերբակալվածները, որոնք առավել ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, երևացող հարվածներ են ստացել, գլուխները, դեմքերն են վնասել, փորձել են Երևանից հնարավորինս հեռու Ձերբակալվածներին պահելու վայրերեն տեղափոխել»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ երեկվանից իրենց պատգամավորները փորձում էիր Երևանի և Երևանից դուրս ոստիկանության տարբեր բաժիններում պարզել բերման ենթարկված, ձերբակալված ենթարկված 30 քաղաքացիների ճակատագիրը։
«Բոլոր տեղերում նույն պատկերն է եղել. բոլոր բերման ենթարկված, ձերբակալվածները ենթարկվել են անօրինական բռնության ու ծեծի»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։