56-ամյա Սելին Դիոնը պատմել է` ինչպես են երեխաները իմացել իր ծանր հիվանդության մասին
Սելին Դիոնի մոտ ախտորոշվել է հազվագյուտ աուտոիմուն նյարդաբանական հիվանդություն։ Երգչուհին պատմել է, որ երկար ժամանակ լռել է այդ մասին: Ինչպես նշել է արտիստը, ամենից շատ իրեն անհանգստացնում էր այն, թե երեխաները ինչպես կընդունեն այդ լուրերը։ Բանն այն է, որ նրանք վաղ են կորցրել հորը, ով մահացել է քաղցկեղից։
«Մի պահ ես հազիվ էի քայլում և իսկապես կարոտում էի կյանքը: Երեխաներս սկսեցին դա նկատել։ Ես մտածեցի. «Նրանք արդեն ծնող են կորցրել: Ես չեմ ուզում, որ նրանք վախենան»: Ես նրանց ասացի. «Դուք կորցրել եք ձեր հորը, բայց ձեր մայրը այլ հիվանդություն ունի։ Ես չեմ պատրաստվում մեռնել։ Սա մի բան է, որի հետ ես սովորելու եմ ապրել», – պատմել է Սելինը People-ին:
Հիշեցնենք, որ աստղը երկրպագուներին հայտնել էր իր առողջական խնդիրների մասին 2022թ. Նա արցունքն աչքերին հայտարարել էր, որ տառապում է ծանր հիվանդությամբ։
Եվ միայն օրերս Սելինը բացահայտել է այն ախտանիշները, որոնք ամեն օր տանջում են իրեն։ Վատթարացող առողջության պատճառով արտիստը ստիպված է եղել լքել բեմը։