Լեհաստանը չի համաձայնել Ուկրաինային փոխանցել իր Patriot համակարգը
Լեհաստանի Ազգային պաշտպանության փոխնախարար Սեզարի Թոմչիկը հայտարարել է, որ Վարշավան Ուկրաինա չի ուղարկի իր հակաօդային պաշտպանության Patriot համակարգը։
Այս մասին նշվում է Թոմչիկի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ամերիկյան մարտկոցը կփոխարինվի աշխարհի մեկ այլ մասի մարտկոցով: Լեհաստանը չի համաձայնել հանձնել լեհական մարտկոցը: Լեհական Patriot-ները պաշտպանում են Լեհաստանի երկինքը, և դա չի փոխվի»,- գրել է Թոմչիկը: