Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք․ փաստաբան
Ստեփանակերտի քաղաքապետի՝ Դավիթ Սարգսյանի, նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք։
Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել էր 20 օրով։
ՔԿ-ն հայտնում էր, որ Դ.Ս.-ն (նույնականացվում է որպես Դավիթ Սարգսյան), խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու 3 անձի հետ օգտագործել դրանք։