Բեյոնսե. Ես ուզում եմ նմանվել Մադոննային
Երեկ Նյու Յորքում տեղի ունեցավ Բեյոնսեի նոր ալբոմի`Beyonce-ի շնորհանդեսը:
Բոլոր տեսանյութերը դիտելուց հետո, Բեյոնսեն բարձրացել է բեմ և խոսել յուրաքանչյուր երգի և տեսահոլովակի մասին:
«Ես ուզում էի փակ պահել իմ անձնական կյանքը, բայց մայրանալուց հետո, ես ինձ ավելի ազատ եմ զգում, այդ պատճառով էլ երգերում անկեղծ եմ եղել»,-ասել է նա:
«Իմ ամենամեծ երազանքը երջանիկ լինելն է, իսկ մեծագույն նպատակը` Մադոննայի անցած ուղին կրկնելը»,-ասել է երգչուհին: