Պակիստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին
Պակիստանը որոշել է չմասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մումթազ Զահրա Բալոչի խոսքերը։
«Շվեյցարիան Պակիստանին հրավիրել է մասնակցելու հունիսի 15-ին և 16-ին կայանալիք գագաթնաժողովին: Սակայն այլ պարտավորությունների պատճառով Պակիստանը չի մասնակցի»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Նա ընդգծել է, որ Պակիստանը գլոբալ խաղաղություն ապահովելու ջանքերի առաջնագծում է գտնվում։
Շվեյցարիան Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Բուրգենստոկ հանգստավայրում Հունիսի 15-16-ը Ուկրաինայի վերաբերյալ համաժողով կանցկացնի։ Մոտ 80 երկիր հաստատել է իրենց մասնակցությունը։ Համաժողովին չեն մասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։