«Դուք եք հասցրել էդ վիճակին, որ հոգևորականը ստիպված է փողոց դուրս գալ, աղաղակել»․ Բագրատ Սրբազան
«Այս մարդիկ ո՛չ ուղեղ ունեն, ո՛չ էլ հայրենիք։ Այս մարդիկ ունեն փող, փողի տենչ և իրենց աթոռից այն կողմ՝ ոչ մի բան»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչների համար արժեք չունեն եկեղեցին, Հայոց Հայրապետը, հայրենիքը, պետությունը։
«Չեք զգո՞ւմ դրանց խոսվածքը, արտահայտությունները, փողոցային ամենավերջին աստիճանի։ Եվ դեռ, կոնկրետ իմ պարագային ասեմ՝ հրավիրում են կարգավիճակը տեսնել, թեե հոգևորականը ինչպես և․․․տո, դուք եք հասցրել էդ վիճակին, որ հոգևորականը ստիպված է փողոց դուրս գալ, աղաղակել, դուք եք հասցրել։ Դուք դրա պատասխանատվությունը չեք ուզո՞ւմ կրել։ Երեկ էն մարդն ասաց, ստախոսը, ասում է՝ իմ մեղքն այն է, որ 2018-ին չեմ ասել, որ ԼՂ-ն պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Այ ստախոս, 2018-ին չես ասել, տարել ես մարդկանց կոտորել, ջարդել ես, ընտանիքներ ես ողբի մատնել և այդ ընտանիքներին երեկ այստեղ ջարդում էիր։ Ուրեմն, դու իմացել ես որ այդպես է, թեկուզ, որ այդպես չէր, տարել ես մարդկանց միտումնավոր սպանել, կոտորել ես։ Ո՞նց ես գնացել 2019-ին ասել, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Դա էլ գլխիդ կպնի 2021 թվակին ինչո՞ւ էիր նախընտրական ծրագրումդ գրում՝ դեօկուպացիա, անջատում հանուն փրկության»,-ասաց նա։