Իրանը ազատ է արձակել Ֆրանսիայի ձերբակալված քաղաքացուն
Իրանի իշխանություններն ազատ են արձակել Ֆրանսիայի քաղաքացուն, որն ավելի քան 20 ամիս բանտարկված էր՝ համազգային ցույցերին մասնակցելու մեղադրանքով։
Լուի Առնոն Ֆրանսիա է ժամանել հինգշաբթի, Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում նրան դիմավորել են ընտանիքը և արտգործնախարար Ստեֆան Սեժուռնեն։
Նախօրեին նախագահ Էմանուել Մակրոնը X սոցցանցում շնորհակալություն է հայտնել Օմանին՝ որպես Իրանի հետ հարաբերություններում Արևմուտքի միջնորդի, և «բոլոր նրանց, ովքեր օգնել են հասնել նման երջանիկ արդյունքի»։
Առնոն ձերբակալվել էր 2022 թվականի սեպտեմբերին՝ հակակառավարական ցույցին մասնակցելու համար:
Նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի ևս երեք քաղաքացու ճակատագրի կապակցությամբ, որոնք դեռևս բանտարկված են Իրանում:
Նրանց մեղադրում են իրանցի ուսուցիչների հետ հակակառավարական ցույցին մասնակցելու համար։