ՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ), անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից երկրի հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարություններին, կարծում է, որ Երևանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը։
«Մենք կարծում ենք, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, նա մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
ՀԱՊԿ-ում ուշադրություն են հրավիրել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պարզաբանումների վրա, ըստ որի՝ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։