ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնց մեծ մասը գրանցված է Ստամբուլում: Դրանք զբաղվում են տարբեր նշանակության ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ։ Գերատեսչության տվյալով՝ ընկերությունների դեմ միջոցառումները կիրառվում են հակառուսական պատժամիջոցների ընդլայնման շրջանակում:
«Ռուսաստանը հույսը դնում է անդրազգային մատակարարման բարդ շղթաների վրա՝ կերակրելու իր ռազմական մեքենան: Նրանք խճճված սխեմաներով փորձում են շրջանցել պատժամիջոցները»,- ասված է նախարարության զեկույցում:
Սահմանափակումների տակ են հայտնվել նաև վերաարտահանմամբ զբաղվող տասնյակ կազմակերպություններ, որոնք գործում են Ռուսաստանում, Բելառուսում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Բուլղարիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Չինաստանում, Սերբիայում, Հարավային Աֆրիկայում և Արաբական Միացյալ Էմիրություններում: