Տեսչական մարմնի համար փամփnւշտի գնումն իրականացվել է հրապարակային մրցույթով. կառավարության պարզաբանումը
«Ժողովուրդ» օրաթերթի 2024թ. հունիսի 13-ի «Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2242-Ն որոշմամբ սահմանվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:
Ըստ այդմ, հիմք ընդունելով վերոնշյալը՝ տեսչական մարմնի կարիքների համար վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է գնդակների (փամփուշտների) ձեռքբերման ՎԱԲՏ-ԳՀԱՊՁԲ-24/30 ծածկագրով ընթացակարգ:
Ուշագրավ է, որ գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով, ինչը ենթադրում է գործընթացի փաստաթղթային ապահովման լիարժեք թափանցիկություն: Մինչդեռ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ենթակա են ձեռք բերման ընթացակարգերի շրջանակներում»,- ասվում է հայտարարությունում։