Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Պեսկով
Մենք շարունակելու ենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կպարզաբանենք նրանց դիրքորոշումը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություններին:
«Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային, դաշնակցային հարաբերություններին։ Կարծում եմ`դրանում ոչ պակաս շահագրգռված են նաև մեր հայ գործընկերները»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։