ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է. Փաշինյան
Այս պահից սկսած ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի: Այս մասին Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկենաշենկոն»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե Լուկաշենկոն պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։