Ալեն Սիմոնյանը ստում է․ ԱԺ Դեմիրճյան փողոցից ելումուտը միայն ՔՊ-ականների համար է
Այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ նիստում պատգամավոր Գեղամ Նազարյանը վրդովվեց, որ արգելվել է ընդդիմադիր պատգամավորների ելումուտը պատգամավորների համար նախատեսված անցակետով։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ սուտ է, նման բան չկա։
Ալեն Սիմոնյանի ելույթից հետո պատգամավորները նկարահանել են, թե ինչպես են իրենց արգելում դուրս գալ այդ անցակետով։ Այդ մասին կա ԱԺ աշխատակազմի ղեկավարի անունից գրավոր հրաման՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին արգելվում է օգտվել այդ անցակետից։
Մանրամասն՝ տեսանյութում։