Այսօր առավոտյան կառավարության նիստ տեղի չունեցավ․ Բագրատ Սրբազան
Կառավարության նիստն առավոտյան տեղի չունեցավ, քանի որ երկրում չկա ոչ կառավարություն, ոչ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն։ Այս մասին Կառավարության շենքի մոտ հավաքված լրագրողներին հայտնել է Բագրատ Սրբազանը։
«Երեկ ոստիկանությունը կիրառել է ոչ միայն լուսաձայնային նռնակներ, այլև բեկորային», — ընդգծել է Սրբազանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով:
Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտնել են Կառավարությունից: