Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, փոփոխությունների հրամայականն ուղղակի կախված է օդում․ Վարդան Ոսկանյան
Հայաստանում այլևս չի կարող լինել այն իրավիճակը, որն առկա էր այսօրվա վայրագ ոստիկանական գործողությունից առաջ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ նշել է. «Հայաստանը 2020թ.-ից ի վեր վայրիվերող ներքաղաքական ճգնաժամերի մեջ է, որի հիմնական պատճառն արտաքին անվտանգային մարտահրավերն են և դրանց կառավարումն ու չեզոքացումը պարբերաբար տապալող իշխանությունները։
Հայաստանն այլևս հոգնել է թշնամու կողմից նվաստացումներից, կտոր առ կտոր բզկտվելուց, տեղահանություններից և ապագայի անորոշ հեռանկարից։ Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, և փոփոխությունների հրամայականն ուղղակի կախված է օդում»։