Զանգե՛ք և ասե՛ք, որ դադարեցնեն ոստիկանության ուժի կիրառումը․ Աննա Գրիգորյան
Իմ գործընկերը մոտեցրեց և նկարը Ձեզ ցույց տվեց, և ես վստահ եմ, որ Դուք տեսել եք, թե ինչպես է մարդու թևը կտրված և ընկած կողքին, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ձեռքը կտրված է մարդու, դա ճշտված ինֆորմացիա է։
Նոր նկարը ձեզ ցույց տվեցինք․ հիմա Դուք ուզում եք ասել, որ նման հետևանքները Ձեզ համար ընդունելի՞ են։ Զանգե՛ք և ասե՛ք, որ դադարեցնեն ոստիկանության ուժի կիրառումը»։