Էս երկիրը որբի գլուխ չի, որ մի հատ սենց փորձենք, մի հատ կառե կտրենք, մի հատ բոքս կտրենք. Խաչատրյանը՝ Փաշինյանին
Դուք ասում եք՝ եթե խաղաղության այս ճանապարհով չգնանք, կռիվ կլինի, իսկ որ գնանք, Աստված գիտի՝ ինչ կլինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Դա ղումարբազություն է: Էս երկիրը որբի գլուխ չի, որ մի հատ սենց փորձենք, մի հատ կառե կտրենք, մի հատ բոքս կտրենք: Այս քաղաքականությունն է բերում այս խնդիրներին»,-ասաց նա:
ԴԻմելով իշխանություններին, Խաչատրյանն ասաց, որ իրենք այս պայմաններում ադեկվատ լուծում չեն առաջարկում: Դուք քարտեզ եք ցույց տալիս, էդ քարտեզի մյուս մասը ԱԼիեւն իր երկրում ցույց չի տալիս: Ի՞նչ ն էր խանգարում ասելու՝ լավ, ես էսքանը զիջում եմ, մի բան էլ դու զիջի: Արարատ Միրզոյանն ասում է՝ մեկ ամսում խաղաղության պայմանագիրը ստորագրելու եք, բա ե՞րբ եք այդ տարածքները վերադարձնելու, ի՞նչ մեխանիզմով եք անելու»,-ասաց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ հիմա արձանագրել, որ մենք դիվանագիտական մեկուսացման մեջ չենք: Ընդհակառակն է: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի հետ կլապված դիտարկումներին, մենք հանդիպում ենք այդ երկրների ներկայացուցիչների հետ, ակտիվ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ, Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ: Մինսկի խմբի մասով ես ասել եմ, որ իրենք իրար հետ չեն խոսում: 2022-ի փետրվարից Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են կոնտակտի մեջ մտնել իրար հետ:
Մենք մեզ համոզել ենք եւ մեր հանրությանը խաբել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է: Դա սուտ է, երբեք նման բան չի եղել, ֆլեֆ է: 1998-ին դուք դա իմացել եք; Այն մարդիկ, որոնք փորձագիտական մակարդակով տիրապետել են բանակցային բովանդակությանը, իրենք դա իմացել են: Մենք խաբել ենք ժողովրդին, ասել ենք՝ Մինսկի խմբի համանախագահությունը ձեւավորված է, որպեսզի ԼՂ-ն ստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս: Սա բլեֆ է: ԵԱՀԿ-ն 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ասել է՝ ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վր եւ ԼՂ-ն պետք է բարձր ինքնավարության կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում: Մենք բոլորս լինելով հայրենասեր, չենք առերեսվել այս իրականության հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արթուր Խաչատրյանը կրկնեց իր հարցը՝ «Դուք զորք եք հետ քաշում, ինչո՞ւ չպհանջեցիք, որ 200 մետր էլ Ադրբեջանը հետ քաշվի: Ձեր զիջման հատակը չի երեւում: Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանաք, որ դուք եւ ձեր կառավարությունը ձախողել եք, պետք է գնաք, պետք է գա ուրիշ մարդ»: