ԱԺ-ի դիմաց իրավիճակը կրկին լարվեց. ոստիկանները մահակներով հարվածում են քաղաքացիներին
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում կրկին բախում և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները մահակներով հարվածում են ցուցարարներին:
Ոստիկանները հրում են պատգամավորներին և թույլ չեն տալիս մտնել ԱԺ շենք: Քաշքշոց է սկսվել նրանց միջեւ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել 60 քաղաքացի: