Վարչապետը չի ասել մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս․ նա ասել է մենք կորոշենք՝ երբ դուրս գանք․ Արարատ Միրզոյան
ՀՀ վարչապետը չի ասել մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս․ նա ասել է մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, նա ասել է մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա։ Սա է ասել, ոչ պակաս, ոչ ավել։
Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է և շատ հեշտ ապացուցելի է»,- ասաց նա։