Պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, պիտի արգելափակենք, որ դուրս չգա ԱԺ շենքից. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ նպատակն է թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա դուրս գալ Ազգայիյն ժողովի շենքից.
«Օրինական, խաղաղ, անցնցում ճանապարհով՝ ոչ մի ավելորդ բռնություն մեր կողմից,սա ուզում եմ անպայման շեշտել, որ վախերը մի քիչ պակասեն, պարտավոր է գալ՝ խոսելու, բանակցելու և ներկայացնելու կամ քննարկելու անցնցում հեռանալու ճանապարհը:
Ինքը այսօր մուտք է գործել Ազգային ժողով, մենք նպատակ էլ չենք ունեցել արգելափակելու, բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա: Որովհետև պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, գործից գնալ, չի կարող ցինիկ կերպով ուղղակիորեն չանդրադառնալ ամբողջ ընդվզումին ու ցավին, որ հենց իր պատճառով պատճառվել է մեր ժողովրդին: Ամեն ինչ դրել եմ այս սեղանին՝ ձեր պատկերացրածն ու չպատկերացրածը:
Չեմ զղջացել մի վայրկյան անգամ, որովհետև ներշնչվել եմ իմ անցյալի պատմությամբ, ապրել եմ իմ հերոսների կերպարներով ու նաև չեմ ուզում, որ պատմությունը ինձ այս ժամանակների համար որակի որպես դավաճան ու ուրացող, չեմ ուզում, որ պատմությունը այդպես գրի իմ մասին, և ոչ միայն իմ մասին, չեմ ուզում, որ պատմությունը մեր ժամանակների մասին գրի, որ այս ժողովուրդը չկարողացավ կամ չուզեց իր իրավունքներին տեր կանգնել, իր կյանքին ու ժառանգությանը տեր կանգնել, պատիվ ունենալ, արժանապատիվ ապրել»,- ասաց Բագրատ Սրբազանը: