Իրենց գործառույթն են իրականացնում. վարչապետը՝ ԱԺ շենքի առջև մեծ թվով ոստիկանական ուժերի առկայության մասին
Վարչապետը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև խորհրդարանի շենքի առջև մեծ թվով ոստիկանական ուժերի առկայությանը: Հարցին՝ արդյոք մտավախություն կա, որ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կարող է ինչ-որ գործողություն լինել՝ Փաշինյանը պատասխանել է՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենց գործառույթն են իրականացնում:
«Եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նման միջոցառում ձեռնարկում են, առնվազն նշանակում է՝ նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից, բայց կարծում եմ՝ նաև որ ոչ միայն ձեր ասած գործողությունն է իրականացվում, այլև իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ հնարավոր խմբերին և նրանց առանձին անդամներին հայտնաբերելու, չեզոքացնելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց վարչապետը: