Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը զբոսնում են ԱԺ այգում՝ մոտենալով Բաղրամյան պողոտային, որտեղ ցուցարարներն են
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ԱԺ այգում զբոսնում է, հաղորդում է News.am-ի թղթակիցը:
Ընդ որում, նրանք զբոսնելով մոտեցան այն հատվածին, որտեղ Բագրատ Սրբազանի աջակիցներն են հավաքված՝ Բաղրամյան պողոտայի կողմից:
Նշենք, որ Բագրատ Սրբազանը երեկ քաղաքացիներին կոչ է արել այսօր ժամը 15-ին հավաքվել Բաղրամյան պողոտայում, քանի որ շատ կարեւոր անելիք ունեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտից Ազգային ժողովում է: Նա այս պահին մասնակցում է 2023-ի բյուջեի կատարողականի ներկայացմանը, իսկ երեկոյան տեղի է ունենալու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը: