1 զոհ, 3 վիրավոր․ Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքները
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը լույս հունիսի 12-ի գիշերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգով գնդակոծության է ենթարկվել։ Կա 1 զոհ, 3 վիրավոր, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բնակարանի վրա արկի ուղղակի ընկնելու հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Տղամարդը ստացած վերքերից տեղում մահացել է մինչև բժիշկների ժամանումը», - գրել է Գլադկովն իր Telegram ալիքում։
Բացի այդ, 3 մարդ վիրավորվել է։ Վնասվել են վեց մասնավոր բնակելի տներ և 11 բազմաբնակարան շենքեր։
Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է ռուսական ուժերի կողմից Կիևի մարզի վրա հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գրոհների մասին։ Ըստ Ուկրաինայի ազգային ոստիկանության՝ կա մեկ վիրավոր։